Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի ՈՒջան գյուղում

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի ՈՒջան գյուղում
06.10.2015 | 14:49

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնը մեկնարկել է այս տարվա ապրիլից:

Փառատոնի շրջանակում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է «Սասնա ծռեր» էպոսը և հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողով, անցկացվել են էպոսասացության մրցույթներ Հայաստանի բոլոր մարզերում: Փառատոնի եզրափակիչ փուլի էպոսասացության մրցույթը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, իսկ շարադրությունների օլիմպիադան՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ավագ դպրոցում: Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղում՝ փառատոնի հաղթողները ելույթ կունենան եզրափակիչ միջոցառմանը. կմասնակցեն ազգային երգի-պարի խմբեր և անհատ կատարողներ:
Ավանդական դարձած այս փառատոնը նշանակալից և կարևոր մշակութային իրադարձություն է, որի իրականացումը ոչ միայն նպաստում է մեր ազգային էպոսի պահպանմանը, կենսունակությանն ու հանրահռչակմանը, այլև շարունակական արժևորումն է հանդիսանում 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտի ընդունման:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ